logo brain plus iq

  • English (United Kingdom)
  • Armenian (Հայերեն)
  • Russian (CIS)
Փետ 27 2012

2011 թ-ի նոյեմբերի 4-6 Վրաստանի Սիգնակի քաղաքում միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) աջակցությամբ տեղի ունեցավ ուսուցմնագործնական սեմինար ՙՈւսուցման նորագույն ինտերակտիվ մեթոդները և դատապարտյալների հետ վարվեցողության միջազգային չափանիշները՚ թեմայով, որին մասնակցում էին ՀՀ արդարադատության նախարարույան իրավաբանական ինստիտուտի և Վրաստանի ուղղիչ աշխատանքների և իրավական օժանդակության նախարարության քրեակատարողական և փորձարարական ուսումնական կենտրոնի աշխատակիցները: Սեմինարի նպատակն էր դասախոսությունների և դրա ընթացքում կատարվող գործնական աշխատանքների միջոցով ծանուցել և սովորեցնել Հայաստանի և Վրաստանի քրեակատարողական հիմնարկներում ուսուցում իրականացնող անձնակազմին քրեակատարողական հիմնարկների ծառայողների վերապատրաստման նորագույն և արդյունավետ մեթոդները: Սեմինարին դասախոսություններ կարդացին Գերմանիայի Ներքին Սաքսոնիայի պենիտենցիար համակարգի ուսուցման ինստիտուտի տնօրեն Գյունտեր Շրովենը, Գերմանիայում Բրուշալեի բանտի ղեկավար Տոմաս Մյուլլերը, ով նաև անցկացրեց մասնագիտական գործնական աշխատանքներ: Դասախոսություններ կարդաց և գործնական աշխատանքներ անցկացրեց նաև եվրոպական իրավունքի մասնագետ, գիտությունների թեկնածու, Վրաստանի պետական համալսարանի իրավագիտության դասախոս Գիվի Միկանաձեն: Սեմինարին մասնակցում էին նաև Վրաստանում և Հայասնանում Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի Վրաստանի ներկայացուցիչ' Տերեզա Տալհամմերը և Ֆրանցիսկա Սիմոնը' հիմնադրամի հայաստանյան ներկայացուցիչը: Հայաստանյան կողմը ամբողջ եռօրյա սեմինարի ընթացքում ցուցաբերեց բարձր ակտիվություն և գործնական աշխատանքների ընթացքում ցուցադրեց իր իրազեկ և արհեստավարժ լինելը:

ԿԱՊ

Հասցե` ՀՀ, 0002 ք. Երևան,
Եկմալյան 6, 5-րդ հարկ, # 50

Հեռ./ Ֆաքս (+374 10) 50 06 05
բջջ. (+374 94) 90 40 90

Էլ. փոստ՝ info@vardikyan.net

Skype Me™! Follow us on facebook Follow us on twitter