logo Top affiliate programs getresponse affiliate program.

  • English
  • Armenian
  • Russian

Հիմնադիր՝ Դավիթ Վարդիկյան

vardikyan2003-2007թթ սովորել է Հայաստանում Ֆրանսիական Համալսարան Հիմնադրամի  իրավաբանական ֆակուլտետում, ստացել է  իրավագիտության բակալավրի աստիճան, միևնույն ժամանակ ստացել է Ժան-Մուլեն Լիոն 3 Համալսարանի  իրավագիտության մասնագիտությամբ Լիսանսի դիպլոմ, 2009թ-ին նույն համալսարանում ստացել է մագիստրոսի աստիճան: Նույն ժամանակահատվածում ստացել է Ժան-Մուլեն Լիոն 3 Համալսարանի մաստեր իրավագիտության մասնագիտությամբ դիպլոմ: 2007թ-ից աշխատել է “Հուսալի Պաշտպանություն” ՍՊ ընկերությունում որպես իրավախորհրդատու, 2007թ-ի սեպտեմբերից մինչև 2010թ-ի հունվար աշխատել է “Ռուբիկոն” փաստաբանական գրասենյակ ՍՊ ընկերությունում որպես իրավախորհրդատու, 2009 թվականից ՀՀ փաստաբանների պալատի անդամ` փաստաբան է /արտոնագիր 898/, 2010թ-ի հունվարից մինչև 2011թ-ի հուլիս աշխատել է “Ռուբիկոն” փաստաբանական գրասենյակ ՍՊ ընկերությունում որպես փոխտնօրեն, 2010թ-ի հունիսից մինչև 2010թ-ի հեկտեմբեր որպես փորձագետ ներգրավված է եղել “Աջակցություն ՀՀ-ում արդարադատության մատչելիության” խորագրով Եվրոպական Հանձնաժողովի և Եվրոպայի Խորհրդի համատեղ ծրագրին:
2011թ-ի օգոստոսին հիմնադրել է “Վարդիկյան Լեգալ էնդ Բիզնես Քոնսալթինգ”-ը: Մասնակցել է մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության վերաբերյալ ինչպես ներպետական, այնպես էլ արտերկրյա մի շարք սեմինարներին, դասընթացներին և կլոր սեղաններին: Դավիթ Վարդիկյանը մասնագիտացված է ինչպես քաղաքացիական, այնպես էլ վարչական իրավունքի ոլորտներում: Ունի փորձ սկսնակ իրավաբանների մասնագիտական ուսուցման գործում: Մամուլում տպագրված բազմաթիվ հոդվածների հեղինակ է:

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՆՈՐ ԳՐԱՍԵՆՅԱԿ

Մեր ընկերությունը 2012 թվականի մարտի 1-ին նշել է իր նոր գրասենյակի բացումը, որը գտնվում է ՀՀ, 0002 ք. Երևան, Եկմալյան 6, 5-րդ հարկ, թիվ 50 գրասենյակ հասցեում:

ԿԱՊ

Հասցե` ՀՀ, 0002 ք. Երևան,
Եկմալյան 6, 5-րդ հարկ, # 50

Հեռ./ Ֆաքս (+374 10) 50 06 05
բջջ. (+374 94) 90 40 90

Էլ. փոստ՝ info@vardikyan.net

Skype Me™! Follow us on facebook Follow us on twitter