logo bestcasinosguide.info best casino gambling

  • English
  • Armenian
  • Russian

Մեր կազմակերպության գործունեությունն ընդգրկում է ռեզիդենտ/ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց համար մատուցվող իրավաբանական/փաստաբանական ծառայությունների լայն շրջանակ: How perform Online Casino Games: Let 'Em Ride Poker More details here jackpotcasinolive.com
Մենք մեր հաճախորդներին առաջարկում ենք կազմակերպության ղեկավարման օպտիմալ համակարգ, ցուցաբերում ենք իրավական աջակցություն բիզնեսին, հնարավորինս կարճ ժամկետներում և արդյունավետ լուծում ենք իրավական դաշտում առաջացած խնդիրները:
Մեր բարձրակարգ մասնագետները ներկայացուցչություն են իրականացնում դատական բոլոր ատյաններում, ինչպես նաև խորհրդատվություն են տրամադրում պայմանագրերի կնքման, անշարժ գույքի, վարչական իրավունքի, հարկային և մաքսային իրավունքների, հեղինակային և հարակից իրավունքների, սպառողների իրավունքների պաշտպանության հարցերում:
Բացի այդ, խորհրդատվություն կտրամադրենք ժառանգական իրավունքին վերաբերող հարցերում` կօգնենք հասկանալ ժառանգության ընդունման կարգը և եղանակները:
Ընտանեկան վեճերի (ամուսնալուծության, գույքի բաժանում, երեխայի խնամք, ալիմենտ) առաջացման դեպքում մենք ցույց կտանք իրավաբանական աջակցություն, այդ թվում նաև դատարանում:
Աշխատանքային օրենսդրության առանձնահատկություններին լավ ծանոթ լինելով` մեր մասնագետները աշխատանքային հարաբերությունների ցանկացած փուլում պատրաստ կլինեն ծառայություններ մատուցել և ներկայացնել թե′ աշխատողների, և թե′ գործատուների շահերը:
Կօգնենք ցանկացած պետական մարմինների և կազմակերպությունների հետ փոխհարաբերությունների կարգավորման հարցում:

Ստորև ներկայացված է ֆիզիկական և իրավաբանական անձանց մատուցվող ծառայությունների ցանկը.

  • իրավաբանական խորհրդատվություն քաղաքացիական, ընտանեկան, տնտեսական, վարչական, ձեռնարկատիրական, հարկային, մաքսային, բանկային, միջազգային մասնավոր, հանրային և իրավունքի այլ ոլորտներում.
  • ներկայացուցչություն դատական բոլոր ատյաններում.
  • դիմումների, հայցադիմումների, բողոքների և այլ փաստաթղթերի կազմում.
  • օտարերկրյա քաղաքացիների ՀՀ-ում կացության կարգավիճակի ձեռքբերմանն ուղղված ծառայությունների մատուցում. 
  • տարբեր ատյանների դատարաններում տեղեկատվության հավաքագրում և տրամադրում.
  • հարցումների կազմում և ներկայացում.
  • պայմանագրերի կազմում, փոփոխում և լուծում, պայմանագրերի թարգմանություն` նոտարական վավերացմամբ   և այլն,
  • իրավաբանական անձանց ընդհանուր սպասարկում. 
  • իրավաբանական անձանց պետական գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթային փաթեթի կազմում.   
  • իրավաբանական անձանց կանոնադրության, կանոնադրության փոփոխությունների պետական գրանցման համար անհրաժշտ փաստաթղթային փաթեթի կազմում 
  • իրավաբանական անձանց ղեկավար մամինների որոշումների իրավաբանական ձևակերպում.
  • իրավաբանական անձանց բաժնետերերի ժողովի գումարման ծանուցումների կազմում, ժողովի հրավիրման որոշումների  և այլ փաստաթղթերի կազմում.
  • լիցենզիաների և թույլտվությունների ձեռքբերում.
  • իրավաբանական անձանց լուծարման գործընթացի իրականացում.
  • իրավական աուդիտ:

Ընկերությունը նաև ունի մեծ փորձ իրավաբանների մասնագիտական ուսուցման գործում:
Ընկերությունը հնարավորություն է ընձեռում սկսնակ իրավաբաններին անցնելու ինչպես երկարաժամկետ ուսուցում, այնպես էլ կարճաժամկետ դասընթացներ փաստաբանական գործի ոլորտում, որն իր մեջ ներառում է տեսության ժամեր, փաստաթղթերի կազմում, գործավարություն, տեղեկատվության հավաքագրման հիմունքներ, դատական նիստերին մասնակցություն:

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Նոր գրասենյակ

  Մեր ընկերությունը 2012 թվականի մարտի 1-ին նշել է իր նոր գրասենյակի բացումը, որը գտնվում է ՀՀ, 0002 ք. Երևան, Եկմալյան 6, 5-րդ հարկ, թիվ 50 գրասենյակ հասցեում:Նշված միջոցառմ�

ԿԱՊ

Հասցե` ՀՀ, 0002 ք. Երևան,
Եկմալյան 6, 5-րդ հարկ, # 50

Հեռ./ Ֆաքս (+374 10) 50 06 05
բջջ. (+374 94) 90 40 90

Էլ. փոստ՝ info@vardikyan.net

Skype Me™! Follow us on facebook Follow us on twitter