Ուրախ ենք ողջունել Ձեզ մեր ընկերության պաշտոնական ինտերնետային կայքում և վստահ ենք, որ Դուք այստեղ կստանանք ամբողջական տեղեկատվություն մեր գործունեության վերաբերյալ:
Ընկերության հիմնական գործունեությունը փաստաբանական ծառայությունների մատուցումն է, այդ թվում` ներկայացուցչություն դատարանում (ինչպես քաղաքացիական, այնպես էլ վարչական վեճերով) և պետական ու տեղական ինքնակառավարման մարմիններում: Բացի այդ ընկերությունը մատուցում է ծառայություններ` ուղղված Հայաստանի Հանրապետությունում բիզնեսի շահերի պաշտպանությանը:
Մեր բարձրակարգ մասնագետները որակավորում են ստացել ներպետական, ինչպես նաև միջազգային իրավունքի ոլորտներում, տիրապետում են օտար լեզուներին, ցուցաբերում են անհատական մոտեցում յուրաքանչյուր հաճախորդի նկատմամբ և ջանք չեն խնայում իրենց փորձն ու գիտելիքներն ուղղել վստահորդի շահերի պաշտպանությանը:
Մենք պատրաստ ենք արագ և արդյունավետ լուծում տալ իրավական դաշտում առաջացած Ձեր բոլոր խնդիրներին: