2003-2007թթ սովորել է Հայաստանում Ֆրանսիական Համալսարան Հիմնադրամի իրավաբանական ֆակուլտետում, ստացել է իրավագիտության բակալավրի աստիճան, միևնույն ժամանակ ստացել է Ժան-Մուլեն Լիոն 3 Համալսարանի իրավագիտության մասնագիտությամբ Լիսանսի դիպլոմ, 2009թ-ին նույն համալսարանում ստացել է մագիստրոսի աստիճան: Նույն ժամանակահատվածում ստացել է Ժան-Մուլեն Լիոն 3 Համալսարանի մաստեր իրավագիտության մասնագիտությամբ դիպլոմ:
2007թ-ից աշխատել է ՍՊ ընկերությունում որպես իրավախորհրդատու, 2007թ-ի սեպտեմբերից մինչև 2010թ-ի հունվար աշխատել է փաստաբանական գրասենյակ ՍՊ ընկերությունում որպես իրավախորհրդատու, 2009 թվականից ՀՀ փաստաբանների պալատի անդամ` փաստաբան է/արտոնագիր 898/, 2010թ-ի հունվարից մինչև
2011թ-ի հուլիս աշխատել է փաստաբանական գրասենյակ ՍՊ ընկերությունում որպես փոխտնօրեն, 2010թ-ի հուլիսից որպես փորձագետ ներգրավված է խորագրով Եվրոպական Հանձնաժողովի և Եվրոպայի Խորհրդի համատեղ ծրագրին:
2011թ-ի օգոստոսին հիմնադրել է -ը:
Մասնակցել է մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության վերաբերյալ ինչպես ներպետական, այնպես էլ արտերկրյա մի շարք սեմինարներին, դասընթացներին և կլոր սեղաններին: Դավիթ Վարդիկյանը մասնագիտացված է ինչպես քաղաքացիական, այնպես էլ վարչական իրավունքի ոլորտներում: Ունի փորձ սկսնակ իրավաբանների մասնագիտական ուսուցման գործում: Մամուլում տպագրված բազմաթիվ հոդվածների հեղինակ է: